Թուրքիայի ՊՆ-ը հայտնել է, որ սիրիական ուղղաթիռ է կործանել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրք զինվորականները հայտարարել են, որ կործանել են երկրի օդային տիրույթ մուտք գործած սիրիական ուղղաթիռը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ մարտական ինքնաթիռները հարվածել են սիրիական ուղղաթիռին, երբ նա ժամը 14.00-ի մոտ մուտք է գործել երկրի օդային տիրույթ:
Թուրքական կողմի պնդմամբ` սիրիական ուղղաթիռը մոտ 5 րոպե թռչել է 11 կիլոմետր, ինչից հետո ենթարկվել է հարձակման: Թուրք զինվորականները հստակեցրել են, որ թիրախի վրա կրակ են բացել Ինջիրլիքի ավիաբազայից օդ բարձրացված F-16 տիպի երկու կործանիչներ:
Սիրիան հերքել է թուրքական կողմի այդ պնդումները` ընդգծելով, որ դա եղել է հեռակառավարվող հետախուզական անօդաչու թռչող սարքը: