Բաժիններ՝

Գազավորված ըմպելիքների վնասն օրգանիզմին

Շատերը գիտեն, որ գազավորված ըմպելիքները վնասակար են օրգանիզմի համար, բայց պատկերացում էլ չունեն, թե որքան: Դրանցում առկա մեծ քանակությամբ շաքարն օրգանիզմին էներգիա և էյֆորիա է հաղորդում: Այդ պատճառով այն ցանկանում ենք անընդհատ խմել: Ըստ takprosto.cc-ի՝ գազավորված ըմպելիքների օգտագործումը լուրջ հետևանքներ է թողնում:

Ուղեղ

Մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը և ազդում մի քանի նյարդային գործընթացների վրա, հատկապես՝ հիշողության: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը ձևափոխում է ավելի քան 100 տեսակի սպիտակուցներ, որոնք մտնում են գլխուղեղի հյուսվածքների նյարդային համակարգի բաղադրության մեջ: Նմանատիպ ձևափոխություններ տեղի են ունենում Ալցհեյմերի հիվանդության ժամանակ:

Սիրտ

Կարդացեք նաև

Այն մարդիկ, ովքեր ամեն օր գազավորված ըմպելիք են օգտագործում, ավելի հաճախ են դառնում սրտանոթային հիվանդությունների թիրախ: Հետազոտությունների հեղինակների խոսքերով՝ այս ազդեցությունների պատճառ է հանդիսանում շաքարը, որն առկա է գազավորված ըմպելիքներում: Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործումն ազդում է արյան ճնշման և սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև՝ 20%-ով բարձրացնում է կաթվածի ռիսկը:

Թոքեր

Գիտնականները հաճախ քրոնիկ շնչառական հիվանդությունների ի հայտ գալը կապում են գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործման հետ:

Ատամներ

Քաղցր գազավորված ըմպելիքները քայքայում են ատամների էմալը, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է կարիեսի: Դրանք նաև նվազեցնում են թքի pH-ը, ինչպես նաև խթանում են բակտերիաների զարգացումը: Դիետիկ ըմպելիքները բացառություն չեն:

Ոսկորներ

Գազավորված ըմպելիքները վատ են ազդում ոսկորների վրա և թուլացնում դրանք: Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ ըմպելիքներում առկա կոֆեինը բացասաբար է ազդում կմախքի վրա: Գազավորված ըմպելիքներ խմողների ոսկորների բաղադրության մեջ բացակայում են հանքանյութերը, որոնք ամրացնում են կմախքը:

Վերարտադրողական օրգաններ

Որոշ գազավորված ըմպելիքներ պարունակում են բիսֆենոլ A, որը համարվում է կանցերոգեն: Գազավորված ըմպելիքներն առաջացնում են ճարպակալություն, շաքարախտ, բարձրացնում են երիկամների անբավարարության ռիսկը, խորացնում ինֆեկցիաները, և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս