Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի՞, թե՞ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն են տուրիստների հոսքի պատճառը

Քիմ Քարդաշյանի այցի շնորհիվ մեծացել է օտարերկրացիների հետաքրքրությունը Հայաստանի և հայերի նկատմամբ: Որպես օրինակ՝ նշենք թեկուզև միայն այն հանգամանքը, որ «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել էր 60 տոկոսով:

«Գոլդ թրևլ» տուրիստական գործակալությունից 168.am-ի հետ զրույցում ասացին, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակը նորմալ են համարում: Հիմնականում Հայաստան այցելում են Ռուսաստանից: Ոմանց կարծիքով՝ դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության ճգնաժամային վիճակի պատճառով դեպի եվրոպական երկրներ հոսքի կրճատումով:

Մեր հարցին՝ արդյոք նկատե՞լ են միտումներ, որ Քիմ Քարդաշյանի այցից հետո Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքն ավելացել է, տուրիստական գործակալությունից պատասխանեցին, որ այդ ամենը նրա այցի հետ չեն կապում: «Դա կախված է տուրիզմի զարգացումից, նրանից, թե ինչպես կներկայացնեն Հայաստանը, և ինչպես կապահովենք զբոսաշրջիկներին»,- ասացին մեզ:

«Գրին վեյ թրևլ» ընկերության տուրօպերատորն էլ ասաց, որ նախորդ տարվա համեմատ՝ բավարար են համարում զբոսաշրջիկների քանակը: Հայաստան, ըստ նրա, այցելում են տարբեր երկրներից, այսօրվա դրությամբ նաև Սաուդյան Արաբիայի բնակիչը ցանկություն ունի գալ Հայաստան: Առավել շատ հետաքրքրված են Գառնիով, Սևանով, Տաթևով: «Նշեմ, որ շատը հետաքրքրություն առաջացավ Հայաստանի նկատմամբ Քիմ Քարդաշյանի այցից հետո»,- փոխանցեց տուրօպերատորը՝ նշելով, որ ցանկություն են հայտնում գալ, ճանաչել Հայաստանը, տեսարժան վայրերին ծանոթանալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս