Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները 1/3-ով կրճատվել են

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային
հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 410.5 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 3.8 մլրդ. դրամ կամ 7.9 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալները նվազել են 33.5%-ով։

Ստացված օգնության 47.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.4%-ը` մանածագործական իրերը, 10.1%-ը` սարքեր և ապարատները, 8.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցները, 3.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 14.2%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս