Բաժիններ՝

Ինչ տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում և ավանդներ ընդունում ՀՀ բանկերը

ՀՀ առևտրային բանկերի միջին տոկոսադրույքները՝ թե՛ վարկավավորման, թե՛ ավանդների մասով, այս տարվա առաջին եռամսյակում աճել են։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. մարտ ամսվա տեղեկագրից, ֆիզիկական անձանցից կարճաժամկետ (մինչև 1 տարի) ավանդներ ընդունվում են միջինը 16% -ով (ՀՀ դրամով) և 6%-ով (ԱՄՆ դոլարի համար)։ 3 ամիս առաջ՝ 2014 թվականի դեկտեմբերի վերջին, այդ տոկոսադրույքները կազմում էին, համապատասխանաբար, 11.6% և 5.3%։

1 տարուց ավելի երկար ժամկետայնության ավանդների տոկոսադրույքները ֆիզանձանց համար կազմել են միջինը 14.6% և 7%։

Վարկավորման տոկոսադրույքները նույնպես աճել են։ Մինչև 1 տարի ժամկետով ՀՀ դրամով տրվող վարկերի միջին տոկոսադրույքը մարտին եղել է 22% (ֆիզիկական անձանց համար) և 15.4% (իրավաբանական անձանց համար)։ Դեկտեմբերի վերջին այդ նույն տոկոսադրույքները կազմել են, համապատասխանաբար, 20.8% և 12.9%։

Վարկրի և ավանդների տոկոսադրույքներին առավել մանրամասն կարող եք ծանաթանալ աղյուսակում։

Կարդացեք նաև

tokosadruyqner1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս