Շուտով մարդկանց կվերակենդանացնեն անգամ սրտի կանգից օրեր անց
Հին ժամանակներում մարդուն համարում էին մահացած՝ շնչառության բացակայության կամ սրտի կանգի ախտորոշման դեպքում: Այժմ, ժամանակակից բժշկական սարքավորումների կիրառման դեպքում, այդպիսի մոտեցումը հնացել է:
Մոտ ապագայում բժշկությունն ունակ կլինի վերակենդանացնել մարդկանց անգամ նրանց մահից հետո: Այդպիսի հնարավորությունը դարձել է հասանելի՝ շնորհիվ ժամանակակից տեխնիկական միջոցների: Ամբողջ հարցն այն է, որ եթե ժամանակակից գիտությունը հետագայում ևս զարգանա այնպես, ինչպես այժմ, կարող է թվալ, որ անհավանական երևույթը կդառնա սովորական բժիշկների համար:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ուղեղի բջիջները՝ ցուցաբերած ճիշտ օգնության դեպքում, կարող են ապրել սրտի կանգից հետո ևս 5 րոպե: Բայց եթե օգտագործվեն ժամանակակից տեխնիկական միջոցներ, ապա մարդու ուղեղը կարող է ապրել ավելի քան 12 ժամ:
Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այն ժամանակահատվածը, որի ընթացքում մարդու ուղեղը պահպանում է իր կենսունակությունը, կարող է հասնել 3 օրվա: Ներկայումս առավել ժամանակակից տեխնոլոգիաներով վերակենդանացումը մարմնի սառեցումն է մինչև -32˚C ջերմաստիճան: Այդ պայմաններում հիվանդը կարող է գտնվել առնվազն մեկ օր. ամեն ինչ կախված է օրգանիզմից: Դժվար չէ գուշակել, որ մարմնի ջերմաստիճանի իջեցման դեպքում ուղեղն ավելի քիչ թթվածին կպահանջի: Վերը նշված ջերմաստիճանի այդ ցուցանիշը կհասցվի նվազագույնի: Բացի այդ, ցածր ջերմաստիճանում թունավոր նյութերի ձևավորումը կկանխվի (օր.` թթվածնի պերօքսիդ): Իր հերթին, օրգանիզմի նման վիճակը կդանդաղեցնի ուղեղի բջիջների ոչնչացման գործընթացը: Արդյունքում, չնայած սրտի աշխատանքի երկարատև կանգի, մարդու մոտ կլինի վերակենդանանալու հնարավորություն:
Կարևոր է իմանալ նաև, որ բոլոր վերակենդանացման միջոցները պետք է կատարել ոչ միայն ժամանակին, այլև ճիշտ, հակառակ դեպքում՝ ելքը կարող է լինել լետալ կամ մարդուն դարձնել հաշմանդամ:
Նյութը պատրաստեց Կլարա Ղազարյանը