Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը 13-ժամյա քննարկումներից հետո վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը անցած գիշեր վստահություն է հայտնել նորացված կառավարությանն ու նրա «Ուժեղ, դեմոկրատական ու միասնական Վրաստանի համար» ծրագրին:

Քննարկումները տևել են ուղիղ 13 ժամ: Արդյունքում կողմ է քվեարկել 87 պատգամավոր, իսկ դեմ` 38ը (150 պատգամավորից): Քվեարկությունը տեղի է ունեցել արևածագի մոտ: Վրաստանի նորացված կառավարությունում կատարվել է երեք փոփոխություն:

Երեք նոր նախարարներն են. պաշտպանության նախարարությունը գլխավորել է Թինա Խիդաշելին, ինչը Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ ՊՆ-ը գլխավորի կին:

Շրջակա միջավայրի պահպանման նախարար է դարձել Գիգլա Ագուլաշվիլին, իսկ սպորտի ու երիտասարդության նախարար` Տարիել Խիչիկաշվիլին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս