«Ինչպես կզգա անմեղ մարդը, որն ընկնի այսպիսի տեղ՝ ոչ նորմալ մարդկանց պատճառով». Գոհար Ենոքյան

Մայիսի 4-ին ձերբակալված «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանն այսօր ազատ արձակվեց:

Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, Գոհար Ենոքյանը պատասխանեց. «Ինչպես կզգա անմեղ մարդը, որն ընկնի այսպիսի տեղ՝ ոչ նորմալ մարդկանց պատճառով»: Նա ասաց, որ ցանկանում է խորին շնորհակալություն հայտնել իր կոլեգաներին, հարզատներին, բոլոր մարդկանց, ովքեր չէին կասկածում իր անմեղության մեջ:

Գոհար Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը չի առերեսվել Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031