Բաժիններ՝

Ամբողջովին արևային մարտկոցներից սնուցվող աշխարհի առաջին հյուրանոցը բացվելու է Դուբայում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի առաջին կեսին ԱՄԷ-ում բացվելու է աշխարհի առաջին հյուրանոցը, որն ամբողջովին գործելու է արևային մարտկոցներից ստացված էլեկտրաէներգիայով:  Այս մասին նշված է InterContinental Hotels Group (IHG) ընկերությունների խմբի կայքում:

170 սենյակից բաղկացած Indigo հյուրանոցում ամբողջովին վերամշակվելու են նաև բոլոր կեղտաջրերն ու թափոնները: Հյուրանոցը կառուցվելու է Դուբայի նոր բնակելի շրջաններից մեկում, որը նախատեսված է դարձնել առավելագույն բնապահպանական պայմաններով շրջան:

ԱՄԷ-ում IHG խմբին է պատկանում 18 հյուրանոց: Պլանավորված է առաջիկա 5 տարում ԱՄԷ-ում բացել ևս 10 հյուրանոց: Համայն աշխարհում IHG խմբին է պատկանում ավելի քան 4800 հյուրանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս