Գոհար Ենոքյանին քիչ հետո ազատ կարձակեն Էրեբունու ձերբակալվածների պահման վայրից

Քիչ առաջ Քննչական կոմիտեից դուրս եկավ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը և տեղեկացրեցին, որ Գոհար Ենոքյանին պետք է տեղափոխեին ՔԿ՝ քննչական գործողություն իրականացնելու համար, սակայն դա տեղի չի ունեցել, ուստի Գ. Ենոքյանին սահմանված ժամականին՝ 17:40 ազատ կարձակեն Էրեբունու ձերբակալվածների պահման վայրից:

Այս պահին ՔԿ-ի մոտ հավաքվածները գնացին Էրեբունու ձերբակալվածների պահման վայր:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր, որ դատախազի որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031