
«Տևեսն իսկական չեմպիոն է». Պատրիս Էվրա

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Յուվենթուս» – «Ռեալ» (2:1) խաղից հետո «Յուվենթուսի» պաշտպան Պատրիս Էվրան կիսվել է իր տպավորություններով:
«Միշտ էլ դժվար է խաղալ «Ռեալի» դեմ: Ես հպարտանում եմ իմ թիմով: Մենք շատ լավ էինք նախապատրաստվել: Տևե՞սը: Նա իսկական չեմպիոն է: Նա շատ է աշխատում, նա իսկական պրոֆեսիոնալ է: Պատասխան խաղը բարդ է լինելու, բայց մենք հավատում ենք մեր ուժերին»,- Էվրայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը