Տրանսֆերային նորություններ «Բորուսիայից»
Վերջին օրերին մամուլում շատ է խոսվում Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային նորությունների մասին: Պտտվում են տարբեր շշուկներ, բայց հստակ և պաշտոնական տեղեկությունները դեռևս չկան:
Առաջին հերթին՝ շատ են խոսում այն մասին, որ «Բորուսիան» կանի հնարավոր ամեն բան Մաթս Հյումելսին թիմում պահելու համար: Հյումելսով հետաքրքրված են անգլիական գրանդներ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:
Երբ պարզ դարձավ, որ Իլկայ Գյունդոգանը չի երկարաձգելու պայմանագիրը «Բորուսիայի» հետ , սկսեցին շշուկներ տարածվել, որ Գյունդոգանը կտեղափոխվի «Բավարիա», իսկ «Բավարիայից» էլ Դորտմունդ կվերադառնա Մարիո Գյոթցեն: Գյոթցեի տեղափոխության մասին լուրերը պաշտոնական արձագանք չեն ստացել, միայն «Բորուսիայի» նախագահ Միխայիլ Ցորկն ասել է, որ Գյոթցեի վերադարձի մասին լսում է առաջին անգամ:
Ինչ վերաբերում է հայազգի կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ապա պետք է նշել, որ վերջին շրջանում մարել են նրան տրանսֆերի դուրս բերելու մասին լուրերը: Սրա պատճառը գուցե այն է, որ վերջին խաղերում Հենրիխն իրեն շատ լավ է դրսևորում:
Սիրարփի Աղաբաբյան