Բաժիններ՝

Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը (Վաշինգտոն) մասնակցել է երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպմանը:

Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ոչնչացումը, Իրաքի ժողովրդին օգնելն ու այդ երկրում բոլոր համայնքների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները:

Բացի այդ, ԱՄՆ-ը հաստատել է, որ հավատարիմ է դաշնային ու դեմոկրատական միասնական Իրաքին, ինչպես որ նշված է Իրաքի սահմանադրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031