Բաժիններ՝

Եթե Խիդաշելին դառնա պաշտպանության նախարար, ապա Ստալինը կշրջվի դագաղի մեջ. Նաթելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին «ժողովրդի թշնամի» է որակել Թինա Խիդաշելուն, ով վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու կողմից մայիսի 1-ին ներկայացվել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչն աննախադեպ իրադարձություն է երկրի համար:

Նաթելաշվիլին դեմ է հանդես եկել, որ կինը գլխավորի Վրաստանի ՊՆ-ը. «Հավանաբար բոլորի համար պարզ է, որ Խիդաշելիի հրամանատարության հետևանքով Դավիթ Ագմաշելեբելին, Թամարա թագուհին, Իրակլի երկրորդն ու Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալին) կշրջվեն դագաղում:

Ես կոչ եմ անում հետ վերցնել թեկնածությունը: Բոլորը, ովքեր կաջակցեն Խիդաշելուն, իրավաբանական բոլոր չափանիշներով կճանաչվեն հայրենիքի դավաճաններ»: Նաթելաշվիլին քննադատել է նաև «Վրացական երազանքի» հիմնադիր և երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն` նրան մեղադրելով կուսակցության վարկանիշը նվազեցնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս