
Պաբլո Պիկասո. 7 խորհուրդ՝ ինչպես կյանքը դարձնել ավելի զվարճալի

Cluber.com.ua կայքը ներկայացրել է Պաբլո Պիկասոյի 7 խորհուրդները՝ կյանքն ավելի զվարճալի դարձնելու համար:
1. Ինչ-որ բան անելու համար անհրաժեշտ է հավատալ: «Կարող է նա, ով համարում է, որ ինքը կարող է: Չի կարող նա, ով համարում է, որ ինքը չի կարող: Սա անհերքելի օրենք է»:
2. Ընդլայնե՛ք Ձեր սահմանները: «Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ, որպեսզի սովորեմ դա»:
3. Մի՛ սպասեք ոգեշնչման կամ ճիշտ պահի: «Ոգեշնչում գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ընթացքում»:
4. Գործե՛ք: «Հետաձգեք վաղվան այն, ինչը չեք ուզում վերջացնել մինչև կյանքի վերջ: Գործողությունը հաջողության հասնելու հիմնական բանալին է»:
5. Տվեք ճիշտ հարցեր: «Ուրիշները տեսան այն, ինչ կար, և հարցրեցին՝ ինչո՞ւ: Ես տեսա այն, ինչ կարող էր լինել, և հարցրեցի՝ ինչո՞ւ ոչ»
6. Մի՛ դատեք և կտեսնեք թաքնված գեղեցկությունը: «Եթե հնարավոր լիներ ազատվել ուղեղից և օգտագործել միայն աչքերը»:
7. Դեռ շատ ուշ չէ: «Երիտասարդությունը տարիք չունի»:
Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը