Բաժիններ՝

Արագածի բուքը խթանում է գիտությունը

Այս օրերին Արագածի կայանում եղանակային անբարենպաստ պայմաններ են: Տեղ-տեղ ձյան բարձրությունը հասնում է երկու մետրից ավելի, որի հետևանքով շենքերն ու տնակները հայտնվել են ձյան հաստ շերտերի տակ, փակվել են բացված ճանապարհները: Այս բոլորը ստեղծում են բացառիկ դժվար պայմաններ կայանի սարքավորումների անխափան և հուսալի աշխատանքներն ապահովելու համար, որոնք Aragac (3)տեղաբաշխված են մեծ մակերեսով: Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԵրՖԻ) հասարակայնության կապերի խմբի ղեկավար Զառա Ասատուրյանի խոսքով կայանի երիտասարդ գիտաշխատակիցներ Սամվել Պարսամյանը, Արա Բաբայանը և Գուրգեն Ջաբարյանը ջանք չեն խնայում այս դժվարին պայմաններում ապահովելու կայանի հուսալի աշխատանքը, որի արդյունքում ապրիլի 20-ին հաջողվեց ամպրոպային ամպերից գրանցել անսպասելի մեծ քանակությամբ գամմա քվանտների և էլեկտրոնների հոսքեր, որոնք 10 անգամ գերազանցում էին ֆոնային մակարդակը:

11

Գիտնականները վստահեցնում են, որ ստացված տվյալները կօգնեն բացահայտել բարձր էներգիաների մթնոլորտային ֆիզիկայի չլուծված կարևորագույն հարցերը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031