Թուրքիան Բրյուսելին վերադարձրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը վերադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշումը:

Եվրոպական խորհրդարանն այդ որոշումն ընդունել էր ապրիլի 15-ին և այն պաշտոնապես հասցեագրել էր ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությանը: Ապրիլի 30-ին այն հետ է ուղարկվել Եվրոպական խորհրդարան:

Դրանում Թուրքիային կոչ էր արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու առերեսվել սեփական պատմության հետ: Բացի այդ, կոչ էր արվել առանց նախապայմանների հաստատել 2009 թվականին Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները և բացել հայ-թուրքական սահմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս