Բաժիններ՝

Քեմերոնը շահել է խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված վերջին խոշոր հեռուստաբանավեճը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շահել է մայիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վերջին խոշոր հեռուստաբանավեճերը:

Հարցումը ցույց է տվել, որ BBC-ով հեռուստաբանավեճերի հեռարձակումից հետո պահպանողականների առաջնորդը հավաքել է լսարանի քվեների 44 տոկոսը:

Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը հավաքել է բանավեճերը դիտածների քվեների 38 տոկոսը: Լիբերալ-դեմոկրատների ղեկավար Նիք Քլեգի ցուցանիշը կազմել է 19 տոկոս:

Հարցումն անցկացվել է 1288 մարդու շրջանում, որոնք նայել են առաջնորդների 30-րոպեանոց ելույթները: Հեռուստաբանավեճերը նշանավորվել են նրանով, որ դրանց ժամանակ լեյբորիստների առաջնորդ Միլիբենդը սայթաքել է և քիչ է մնացել ընկնի հեռուստաստուդիայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս