Բաժիններ՝

Գարիբաշվիլին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և ներկայացրել է նոր կառավարության կազմը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին, ով վերադարձ է կատարել Պետանվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Գարիբաշվիլին Ջանելիձեի իրավահաջորդ է անվանել եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թինա Խիդաշելուն: Դա առաջին դեպքն է, երբ ՊՆ-ը գլխավորելու համար առաջադրվում է կին թեկնածու:

Գարիբաշվիլին հավելել է, որ Պետանվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Դավիթ Սուջաշվիլին վերստին գլխավորելու է Վրաստանի Հետախուզական ծառայությունը: Ջանելիձեն Վրաստանի ՊՆ-ը գլխավորում էր 2014 թվականի նոյեմբերից:

Գարիբաշվիլին այսօր ներկայացրել է նախարարների նոր թեկնածուներին, ինչից հետո խորհրդարանը պետք է քվեարկության միջոցով վստահություն հայտնի կառավարության նորացված կազմին:

Դրանում սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար է ներկայացվել Iberia Business Group ավտոմոբիլային հոլդինգի նախագահ Տարիել Խիչիկաշվիլին, իսկ բնապահպանության նախարար` Գիգլա Ագուլաշվիլին:

Պաշտպանության նախարարի համար արդեն նշվել է: Անփոփոխ են մնում կառավարության մնացյալ անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031