Բաժիններ՝

Դարի մենամարտ. Ինչի՞ շնորհիվ Մեննի Պակիաոն կարող է հաղթել Ֆլոյդ Մեյվեզերին՝ ըստ The Telegraph-ի

 

Դարի մենամարտը տեղի կունենա 2015 թվականի մայիսի 2-ին: Հեղինակավոր The Telegraph-ը ներկայացրել է 10 եղանակ, որով ութ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մեննի Պակիաոն կարող է հաղթել հինգ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին:

Արագ ձեռքեր (Handspeed):  Մեննի Պակիաոն տիրապետում է շատ կտրուկ հարվածների և կարող է վտանգավոր իրավիճակներում շատ արագ հարձակման դիմել մոտ հեռավորության վրա:

Մարմնակազմություն (Physique): Պակիաոն կարճահասակ է, ունի ամուր իրան և պարանոց: Նրա մարմնի կառուցվածքը հնարավորություն է ընձեռում քաշը բարձրացնել 8 քաշային կարգերում:

Արագ ոտքեր (Fast feet): Պակիաոն ոչ միայն ունի արագ ոտքեր, այլև օգտագործում է «ծովախեցգետին» շարժումը՝ ստեղծում է անսովոր անկյուններ՝ իր հակառակորդների վրա հարձակվելու համար:

Սիրտ (Heart): Երբեք մի կարծեք, թե նրան ծեծել են: Նա ամեն փուլում փորձում է հետևել իր մրցակցին և չի վախենում հարվածներից:

Պայթուցիկ ուժ (Explosive power): Պակիաոն իր մարտերի 59 տոկոսն ավարտում է նոկաուտով, քանի որ ողջ մարտի ընթացքում, շնորհիվ իր պայթուցիկ ուժի, կուտակում է էներգիա: Վերջին անգամ նա նոկաուտի է ենթարկել Ռիկի Հատոնին, 2009 թվականին:

Կարիդո (Cardio): Պակիաոն ունի լեգենդար սիրտ-անոթային համակարգ, այդ պատճառով էլ մարտերի ժամանակ չի հոգնում և կարողանում է անողոք հակամարտել հակառակորդների դեմ:

Ճնշում (Pressure): Պակիաոն հակառակորդներին ճնշելու արդյունքում տապալում է նրանց:  Մեյվեզերի տարիքը (38 տարեկան) կարող է լուրջ գործոն լինել այս մարտում: Մարզիկները կարող են ծերանալ մեկ գիշերվա ընթացքում:

Ձախ ձեռք (Left hand): Պակիաոյի ձախ ձեռքը վտանգավոր զենք է:

Ինքնավստահություն (Self-belief): Պակիաոն՝ ունենալով խորը համոզմունք, որ ինքն ունի առաքելություն Աստծո օրհնությամբ, օգտագործում է բռնցքամարտում ունեցած իր համբավը քաղաքականության մեջ, որպեսզի օգնի Ֆիլիպինների ժողովրդին:

Խաղի պլան. հարվածների ծավալ (Gameplan: volume of punches): Տեսությունն այն է, որ եթե Պակիաոն կարող է հարվածել ավելի քան 800 անգամ, և, եթե կարող է մարտի մեջ նետվել իր կոմբինացիաներով, ապա կարող է հաղթել միավորներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս