Բաժիններ՝

Վանաձորցի ազատամարտիկն օգնության կարիք ունի

Asparez.am-ըգրում է.   Վանաձորցի Լորիկ Գասպարյանը Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: Մասնակցել է Բարեկամավանի, Արծվաշենի, Ոսկեպարի, Շահումյանի ու Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին, Լաչինի ազատագրմանը:

1992թ-ին ականի պայթյունից ծանր վիրավորվել է, ինչի հետեւանքով մի շարք վնասվածքներ է ստացել: Վնասվել են նաեւ երիկամները: Բժիշկները դեռ այն ժամանակ են զգուշացրել, որ երիկամների հետ կապված խնդիրը տարիների ընթացքում կարող է սրվել…

2014թ-ի վերջին ազատամարտիկի վիճակը կտրուկ վատացել է: Շուրջ 4 ամիս է՝ Լ. Գասպարյանը դիալիզային բուժում է ստանում: Չնայած բուժմանը, ազատամարտիկի վիճակը գնալով վատանում է: Լիարժեք բուժման համար բժիշկները խորհուրդ են տալիս երիկամների փոխպատվաստման տարբերակը: Այն, սակայն, բավականին թանկ արժե եւ հասանելի չէ երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկի համար

«Հայաստանում բուժումն արժե մոտ 20 մլն դրամ, որի մեջ մտնում է վիրահատության, հետազոտման ու դոնորի ծախսերը»,- նշում է ազատամարտիկը: Անհրաժեշտ գումարը հավաքելու ակնկալիքով 3 ամիս առաջ ազատամարտիկի անունով բացվել է հաշվեհամար: Հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 2000 դրամ:

Մարտական ընկերները աջակցության խնդրանքով դիմել են նաեւ Լոռու մարզպետարան, Վանաձորի քաղաքապետարան, եկեղեցուն, քաղաքի գործարարներին: «Ոչ մի արձագանք չկա: Միայն մարզպետարանից են օգնություն տվել 20000 դրամ»,- ասում է Լ. Գասպարյանը:

Մի քանի օր առաջ գրավոր նամակ են ուղարկել նաեւ- պաշտպանության նախարարություն.

«Սպասում եմ արձագանքի, բայց էլի հույս չունեմ: Երբ պետք էինք, մեզ հաշվի էին առում, երբ արդեն ոչ պիտանի ենք, ո՞վ է մեզ տեր: Էսօր գեներալներ կան, մի օրում ռեստորանում 50.000 դոլար են ծախսում»,- նշում է զրուցակիցս:

Ազատամարտիկը, սակայն, ոչ մի պահ չի ափսոսում իր արածի համար ու վստահորեն ասում է, որ այսօր էլ պատրաստ է իր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Միայն թե առողջությունը ների:

Լորիկ Գասպարյանի անվամբ բացված հաշվեհամարներն են.

ՀՀ դրամով՝ 2050252989721001,

Ռուսական ռուբլով՝ 2050252989721041,

Ամերիկյան դոլարով՝ 2050252989721020,

Եվրոյով՝ 2050255019617040:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս