
Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ-ն իր ստեղծումից ի վեր ընդգծված դերակատարություն է ունեցել համայն հայության կյանքում` հավելելով, որ կազմակերպության հետ փոխգործակցությանը միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ