Բաժիններ՝

Չարբախցի Փոսի Վարդանի մահափորձը` Երրորդմասցի Լյովիկի սպանության շարունակությո՞ւն. armlur.am

Երեկ` ժամը 03:00-ին, հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից` հավելելով, որ Վ. Կարապետյանը ստացել է վնասվածքներ լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում: Նա երկու վիրահատություն է տարել, այս պահին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Կայքի զրուցակիցների փոխանցմամբ` իրենց տեղեկություններ են հասել, որ Վ. Կարապետյանի բնակարանում զենք-զինամթերք են փնտրել: Վարդան Կարապետյանը, ով շրջապատում հայտնի է «Փոսի Վարդան» մականվամբ, ուշ գիշերը աշխատանքից տուն է վերադարձել, որտեղ էլ նրան «սպասել են» հանցագործները: «Մենք կրակոցի ձայն կամ մարդկանց աղմուկ չենք լսել բացարձակապես: Ես հենց կպած հարևանն եմ, գոնե ես մի բան լսած կլինեի, թեպետ այդ ժամանակ քնած ենք եղել»,- մեզ հետ զրույցում ասաց տուժածի դրկից տիկին Անահիտը, ով հավելեց, որ նախկինում երբևէ իրենց թաղամասում նման միջադեպեր չեն եղել, ինքն անգամ թեթև վիճաբանություններ չի հիշում.

«Հնարավոր է` դրսում կռիվներ, վիճաբանություններ եղած լինեն Վարդանի մասնակցությամբ: Հստակ չեմ կարող ասել, բայց մեր տարածքում երբեք նման բաներ չեն եղել: Խելոք ընտանիք են` իրենց աշխատավարձով ապրող: Վարդանն էլ երկու անչափահաս երեխա ունի, եղբոր` Արամի ընտանիքն էլ իրենց կողքն է ապրում: Հիմա բոլորը քաղմասում են` իմ որդին էլ, Արամն էլ, մյուս հարևանն էլ: Չենք հասկանում` նրանց ինչո՞ւ են տարել, ի՞նչ պիտի հարցնեն, եթե տղաս ընդամենը ցանկացել էր իմանալ Վարդանն ինչպես է: Հարևան մարդիկ են, չիմանա՞ն` ինչ է եղել, ինչ չի եղել»:

Մյուս հարևանուհին, ով չցանկացավ նշել իր անունը, տեղեկացրեց, որ Վարդանի հայրը` Մերուժանը, և իր ամուսինը 60-ն անց մարդիկ են և դեպքից րոպեներ անց տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Հարևանները չբացառեցին նաև այն լուրերը, որ Վարդան Կարապետյանի հետ տեղի ունեցածը կարող է կապ ունենալ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանության հետ:

Կայքի զրուցակիցները սա բացատրեցին այն հանգամանքով, որ թաղամասում լուրեր են շրջանառվում, թե «Փոսի Վարդանը» սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի ընկերն էր.

«Չգիտենք` Վարդանը որտեղ է աշխատում, անկեղծ ասած, թեկուզև հարևաններ են: Առանձնապես չենք շփվել նրա հետ: Որդիս էլ պարզապես ցանկացել էր իմանալ` ինչ վիճակում է գտնվում, բայց, արի ու տես, որ ուշ գիշերից ոստիկանների մոտ է: Տղաս նրա ընկերը չէ, ուղղակի հարևաններ ենք: Վարդանի կրտսեր եղբոր` Արամի հետ է շփվում, Արամն էլ ոսկի տղա է, խելոք ու աշխատասեր»,- շարունակեց տիկին Անահիտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս