
Ավետիսյանների փաստաբանները ծանոթացել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին

tsayg.am-ը գրում է. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբանները ծանոթացել են դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին:
Այս մասին մեր աշխատակցի հետ զրույցում ասել է Ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանը: Ելնելով գործի նախաքննական շահերից փաստաբանը թեև չի հրապարակել այդ եզրակացությունների բովանդակությունները, սակայն նշել է, որ դրանցում առկա են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: «Հնարավոր է, օրինակ վերականգնել այդ օրը ստեղծված իրադրությունը, բայց դրանց վերջնական գնահատական տալ կարելի է միայն դատագենետիկական, ինչպես նաև համալիր դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո»,-ասել է Երեմ Սարգսյանը: