
Երևանում 80-ամյա տատիկը սպառնում էր բանկի դիմաց անժամկետ նստացույց անել. shyamshyan.com

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիներն ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող ինչ-որ բանկի մոտ մեծահասակ կինը նստել է փողոցում և հրաժարվում է ազատել փողոցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր տևական ժամանակ տատիկին համոզում էին, որպեսզի իրեն տեղափոխեն իր տուն, սակայն նա պատասխանում էր, որ բանկը ԽՍՀՄ տարիներից մնացած իր գումարը չի վճարում իրեն:
Հավաքվածներն ասում էին, որ մեծահասակ կինը մոտ 80 տարեկան է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: