
«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում 369 կին վիրահատվել է

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 21602 կին: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժման է ուղեգրվել 3058 կին, կատարվել է 369 վիրահատական միջամտություն: 98 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության:
Քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է հատուկ հսկողություն: