Բիոզուգարանը տարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» Սյունիքի մարզի Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանից տեղեկացավ, որ տևական ժամանակ է, ինչ «Տաթևեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը և տարվել անհայտ ուղղությամբ։ Գյուղապետն ամեն դեպքում դժվարացավ ասել, թե ով է որոշել և ուր է տարել բիոզուգարանը։

«Տարան, էդ երկաթի կտորը, տարան, պրծա ես դրանից, էդ գլխացավանքից։ Իսկ նոր զուգարանի կառուցումը երկու ամսից կավարտվի»,- ուրախացած հայտնեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին նախկին վարչւսպետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը զբոսաշրջությունը խթանելու անվան տակ պետական բյուջեից 124 մլն դրամ (ավելի քան 340 հազար դոլար) հատկացրեց՝ երկու բիոզուգարան ձեռք բերելու համար։

Զուգարանները տեղադրվեցին մեկը Սյունիքի մարզի Տաթև գյուղում ճոպանուղու հարևանությամբ, իսկ մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հարևանությամթ։ Եթե Երևանի բիոզուգարանը մի քանի օր հատուկ միջամտաթյամբ աշխատեց, ապա «Տաթևեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբան այդպես էլ չգործեց։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս