Արմեն Մովսիսյանը առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարներ ի նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ։ Մեր տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման։

Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել հենց իրենից՝ զանգահարելով թե նրա բջջային հեռախոսահամարներով, թե նախագահականի կայքում զետեղված հեռախոսահամարով, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր զանգերին։ Նրա մտերիմ շրջանակները, սակայն, մեզ հետ զրույցում փաստեցին, որ Արմեն Մովսիսյանը վատառողջ է և գտնվում է արտերկրում։ Նրանք ևս նշեցին, որ նախկին նախարարը չի պատասխանում հեռախոսազաևգերիև, և տևական ժամանակ է՝ լուր չունեն նրանից»։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս