Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու մասին
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեցին հերթական քառօրյա նիստերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախքան օրակագի հաստատմանն անցնելը հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը և քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:
«Ելնելով Աժ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածից՝ ես ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում եմ ընդդիմադիր»,- ասաց Ն.Զոհրաբյանը: