Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ:

Իր բարձր վարպետության եւ դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝  խոր հետք թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ:

Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031