Դատարանը Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը կատարած անձանց «պարտակելու» մեջ կասկածվող Թիզին կալանավորեց. shamshyan.com
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված դատարան են բերել ևս մի քանի հոգու, որոնց համար ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է դատարան, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ընտրվի երկամսյա կալանք:
Այս պահին 1 հոգու նկատմամբ նույնպես դռնփակ դատական նիստ է սկսվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: