«Եվրանեսթի» համանախագահները` Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու և Սերժ Սարգսյանի ճնշումների մասին

ՀՀ ԱԺ-ում «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովից հետո կայացած ասուլիսում լրագորղները համանախագահներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունեն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու, Սերժ Սարգսյանի ճնշումների մասին, և որքանո՞վ է Ծառուկյանի հետ կատարվածը տեղավորվում ժողովրդավարության շրջանակներում: Սակայն Հեյդի Հաուտալան հայտարարեց, որ իրենք այստեղ չեն, որ միջամտեն ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքական գործիչները պետք է հաշվետու լինեն իրենց քաղաքացիներին:

«Մենք չենք միջամտում: Բայց կարող եմ ասել, որ, ես կարծում եմ՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը քաղաքական բոլոր հարցերից վեր են»,- իր հերթին ասաց Բորիս Տարասյուկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031