Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Ուջան գյուղում. Mitsubishi-ն գլորվել է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Մարտի 15-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ – Գյումրի հատվածի 17-րդ կմ-ում` Ուջան գյուղի մոտակայքում, «Միթսուբիշի» մակնիշի 31ՏՕ056 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից Ք. Ի.-ը (ծնվ. թ.) տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի հասնելը` Հ. Հ.-ը (ծնվ. 1982թ.) և Ն. Ա.-ը (ծնվ. 1978թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ` այնուհետև «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր Ս. Ա.-ին (ծնվ. 1971թ.), ով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև` «Սրբ.Գր.Լուսավորիչ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են   ավտոնմեքնան:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն      

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս