Բաժիններ՝

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամորում կնունքն ավարտվել է ծեծկռտուքով. shamshyan.com

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի հետին մակերեսի աջից կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, ենթամաշկային Էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեծամորի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի եւ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Այվազյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ այդ քաղաքացին հանդիսանում է Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 11 շենքի բնակիչ, 28-ամյա Արգամ Ավետիսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել Մեծամոր քաղաքում գտնվող «Հայկ» հանդիսությունների սրահի մոտից:

Ոստիկանները հիվանդանոցից մեկնել են նշված հանդիսությունների սրահ, որտեղ ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սամվել Ավդոյանը: Կարճ ժամանակում Մեծամորի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Ա. Ավետիսյանին պտուտակահանով («ատվյորկա») մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 45-ամյա Հրաչյա Գեւորգյանը:

Քիչ առաջ Ա. Ավետիսյանը «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս