Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա ուսանող-տղայի կախված դին
Մարտի 14-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է կախված դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել են նույն տան բնակիչ Հ. Մ.-ի (ծնվ. 1996 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն մարտի 13-ին ժամը 18:00-ից մինչեւ մարտի 14-ի 20:00-ի սահմաններում տան տանիքից ինքնասպանության նպատակով կախվել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն