Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են բեռնատար «Գազել»-ն ու շտապօգնության մեքենան. շտապօգնության բաժնի վարիչը մահացել է. shamshyan.com
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit 349 UL 25 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել է:
Արտաշատի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության խումբը կանչով մեկնում էր Բերդիկ գյուղ, որտեղ տեղի էր ունեցել դժբախտ դեպք. 20-ամյա երիտասարդը ըստ նախնական տեղեկություններով՝ կախվելու միջոցով ինքնասպան էր եղել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: