Բաժիններ՝

«Բոբր» մակնիշի թրթուրավոր ամենագնաց ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Մարտի 14-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղից դեպի Արագած լեռն ընկած ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, տեղանքի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ դեպքի վայր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բյուրական գյուղից դեպի լեռան գագաթ տանող ճանապարհի 25-րդ կմ-ում` «Թթուջուր» կոչվող տարածքում, «Բոբր» մակնիշի թրթուրավոր ամենագնաց ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից տուժել են վարորդ Ս. Մ.-ն (ծնվ. 1956 թ.), ուղևորներ Թ. Կ.-ն (ծնվ. 1953 թ.), Ս. Ս.-ն (ծնվ. 1957 թ.) և Գ. Ջ.-ն (ծնվ. 1988 թ.):

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ տուժածներին մոտեցրել են  շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները տեղափոխվել են են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս