Ողբերգական դեպք՝ Մեղրի քաղաքում. «Մերսեդես»-ը ամբողջովին այրվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր
Մարտի 13-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԱՏ» մակնիշի էքսկավատորին և բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից տուժածներ` 1972 թ. ծնված Ա. Ղ.-ին, 1982 թ. ծնված Ս. Ն.-ին, 1980 թ. ծնված Ռ. Ա.-ին և 1980 թ. ծնված Ս. Ն-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ 1980 թ. ծնված Ս. Ն.-ը մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.07-ին, մարվել՝ 01.19-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 55 ST 558 պետհամարանիշի ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն