Բաժիններ՝

Արթուր Աբրահամի շնորհավորանքը՝ Մարտի 8-ի կապակցությամբ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը` ոչ միայն առաջիկա տոնական ամսվա, այլև ողջ տարվա ընթացքում:

Թող ձեր աչքերը փայլեն երջանկությունից, լինեք գնահատված, սիրված եւ մեծարված, զգաք մայրության ու գեղեցկության բերկրանքը եւ դրանով լույս տաք կյանքին, աշխարհին, գոյությանը: Ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայեք ձեր ընտանիքների բարօրությանը և մեր հայրենիքի զարթոնքին: Դուք գեղեցիկ եք, բարի եւ ուժեղ: Աշխարհի բոլոր քնքուշ բառերն ու ծաղիկները ձեզ են պատկանում… Սիրով և հարգանքով` Արթուր Աբրահամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031