Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցներից վիրավորվածների մասին. news.am

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից տուժածներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբույժ Հարություն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիի հիվանդանոցում գտնվող տուժածների վնասվածքներն ստացել են կտրող-ծակող գործիքներից։ Ղուկասյանը տեղեկացրեց, որ Երեւան տեղափոխվածներից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:

Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս