Ի հիշատակ զոհված զինծառայողների՝ Ստեփանակերտում մոմավառություն կլինի

artsakhpress.am-ը գրում է. Այսօր՝ ժամը 18:30-ին, Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետևանքով զոհված զինծառայողներ Արտակ Սեդրակի Աղեկյանի և Հայկ Գրիգորի Բարոյանի հիշատակին:
Մոմավառությունը նախաձեռնել են տեղի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-¬ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները թեև ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր, բայց ծավալված մարտերի ժամանակ, ցավոք, զոհվել են զինծառայողներ 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031