Անօգնական վիճակում հայտնված կնոջն ապօրինի զրկել են որդուց, թե՞ երեխայի առք ու վաճառքի դասական օրինակ. «Փաստինֆո»
Երկար տարիներ երեխա ունենալու փափագով ապրած կինը մայր դառնալուց անմիջապես հետո ապօրինաբար զրկվում է որդուց:
36-ամյա Նարինեն 2013թ. հունիսի 12-ին Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է բերել տղա երեխա և անմիջապես զրկվել որդուց: Կնոջ հղիության մասին տեղյակ չեն եղել ոչ իր հարազատները և ոչ էլ երեխայի կենսաբանական հայրը, որին նա խուսափել է հանդիպել, քանի որ վերջինս ուներ այլ ընտանիք:
Կնոջ հղիության ամբողջ ընթացքում նրա «կողքին» է եղել իրեն ծանոթ մի բժիշկ՝ Կալուստյանը, ում մոտ մինչև հղիությունը նա 2 տարի շարունակ բուժվել է:
Նարինեի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բժիշկը, քաջատեղյակ լինելով, որ Նարինեն օգնող չունի և գտնվում է նյութական ծանր վիճակում, խոստացել է իր գործընկեր բժիշկների միջոցով օգնել նրան, այդ թվում ֆինանսական հարցերում: Ավելին, բժիշկը հուսադրել է կնոջը, թե երեխան ծննդաբերելուց հետո եւս կկարողանա օգտակար լինել, եթե հնարավորություն չունենա պայմաններ ստեղծել երեխային խնամելու համար` նշելով, որ մի շարք անձինք իրեն են դիմել` երեխա վերցնելու խնդրանքով: Ըստ մեր զրուցակցի` կնոջ համար առաջնայինը եղել է երեխային չկորցնելն ու առողջ ծննդաբերել, կինը բժշկի օգնությունը շատ կարևորել և գնահատել է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: