Բաժիններ՝

Նախորդ տարի Չինաստանի բնակչության թիվն աճել է 7 միլիոնով

China Daily թերթի փոխանցմամբ՝ բնակչության թվով աշխարհի առաջատար Չինաստանի բնակչության թիվն 2014 թվականին ավելացել է 7 միլիոնով և կազմել է 1 միլիարդ ու 367 միլիոն 82 հազար մարդ: Այս մասին նշված է Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վիճակագրական կոմյունիկեում:

Դրա համաձայն՝ նախորդ տարի նորածինների թիվը կազմել է 16.87 միլիոն մարդ, իսկ մահացածների թիվը՝ 9.77 միլիոն մարդ: Չինաստանի բնակչության 51.2 տոկոսը տղամարդիկ են, իսկ 48.8 տոկոսը՝ կանայք: Չինաստանի բնակչության մոտ 15.5 տոկոսի տարիքը գերազանցում է 60 տարին: Բնակչության կեսից ավելին՝ 54.77 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 45.23 տոկոսը՝ գյուղական վայրերում:

1970-ական թվականների վերջին Չինաստանում ներդրվել է «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը՝ վերահսկելու համար բնակչության աճը: Ժամանակի ընթացքում այն հանգեցրել է ժողովրդագրական խնդիրների, ինչպիսիք են գենդերային անհավասարակշռությունն ու բնակչության ծերացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս