
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկելու են ռուս-բելառուսական ինտեգրացիոն համագործակցության հարցը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Դաշնակցային պետության պետական բարձրագույն խորհրդի նիստին, որը նշանակված է մարտի 3-ին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ընդգծվում է, որ նիստին մասնակցելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հաղորդագրության մեջ նշված է, որ երկու երկրների ղեկավարներն ունենալու են առանձին զրույց, ինչից հետո պետական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ քննարկելու են ռուս-բելառուսական ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, պլանավորվում է հաստատել Դաշնակցային պետության 2015 թվականի բյուջեն և ստորագրել քաղաքացիների սոցիալական իրավունքների ոլորտին առնչվող համաձայնագրերի փաթեթ: