Բաժիններ՝

Ռուսաստանի հարավում ու Հայաստանում ավարտվել են ՌՔԿՊ զորքերի վարժանքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի խոշոր զորավարժություններն ավարտվել են Ռուսաստանի հարավում, ինչպես նաև Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում:

Վարժանքները Ռուսաստանի հարավում անցկացվել են Ղրիմում, Հյուսիսային Օսիայում, Կուբանում, Ստավրոպոլում, Վոլգոգրադի մարզում: Այս մասին նշված է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի տարածած հաղորդագրությունում:

Դրա համաձայն՝ վարժանքներին մասնակցել է 1700 զինծառայող, այդ թվում նաև սպաներ, ինչպես նաև 350 միավոր սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա:

Վարժանքներին ժամանակ զինծառայողները գործողություններ են մշակել ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պլանում վարակված տեղանքում, հանձնել են զորքերի ու օբյեկտների «աէրոզոլային քողարկման» նորմատիվներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս