Բաժիններ՝

Ռուսաստանն ու Կիպրոսը ստորագրել են ռազմական համագործակցության մասին հուշագիր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են ռազմական համագործակցության մասին, ինչը մասնավորապես ռուսական նավերին թույլ կտա կանոնավորապես մուտք գործել կղզային պետության նավահանգիստներ:

Ռազմածովային ոլորտում համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է երեկ: Այն Ռուսաստանի ու Կիպրոսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Նիկոս Անաստասիադիսի ներկայությամբ ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները:

Պուտինը հայտարարել է, որ հուշագրում խոսքն առաջին հերթին այն նավերի մասին է, որոնք միջազգային առաքելությունների շրջանակներում մասնակցում են ահաբեկչության, միջազգային ծովահենության դեմ պայքարին: Պուտինի կարծիքով՝ երկու երկրների միջև համագործակցությունը չի խոչընդոտի որևէ մեկին:

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն իսկ Կիպրոսին հատկացրել է 2.5 միլիարդ եվրոյի կայունացնող խոշոր վարկ, ինչպես նաև բարեփոխել է տված փոխառության պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս