
Ադրբեջանին մտահոգում է ԵՄ-ի թույլ մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Մամեդգուլիև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երեկ Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը մտահոգ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵՄ-ի թույլ մասնակցությունից.
«ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների տարածքներում կան տարբեր հակամարտություններ, ինչը մասնավորապես վերաբերում է Ուկրաինային ու Մոլդովային, սակայն ԵՄ-ն ընտրովի է վերաբերվում այդ հակամարտություններին:
Ղրիմի հակամարտության ընթացքում անհապաղ ընդունվեցին պատժամիջոցներ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում իրականացվում են մի շարք նախագծեր: ԵՄ-ը պետք է միջոցներ ձեռնարկի Հայաստանի դեմ: ԵՄ-ը պետք է աջակցի հակամարտությունների կարգավորմանը, իր ներդրումն ունենա դրանք կարգավորման մեջ:
Ադրբեջանը քանիցս բարձրացրել է այդ հարցը, սակայն արդյունք դեռ չկա: Եթե ԵՄ-ն ուսումնասիրեր Ղարաբաղյան հակամարտությունը և հետաքրքրություն ցուցաբերեր այդ հարցի նկատմամբ, ապա այսօր մենք ամենայն հավանականությամբ ականատես չէին լինի Ուկրաինայի հակամարտությանը: Ադրբեջանը գոհ չէ տարաբեր հակամարտությունների հանդեպ ԵՄ-ի մոտեցումից»: