
ՄԱԿ ԱԽ-ը կորցնում է վստահությունը և գնում է ինքնաոչնչացման ճանապարհով. Չավուշօղլու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքու այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ը չի համապատասխանում աշխարհի ներկայիս իրողություններին. «ՄԱԿ ԱԽ-ը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Նրա ընդունած փաստաթղթերն ու ստեղծած կառույցները բաժին են ընկել հետպատերազմյան ժամանակաշրջանին, և դժբախտաբար չեն համապատասխանում ներկայիս իրողություններին: Անհրաժեշտ են փոփոխությունները: ՄԱԿ ԱԽ-ն ունի 5 մշտական անդամ:
Նրանցից մեկի որոշումը բավական է, որ Սիրիայում չավարտվի պատերազմը: Ողջ աշխարհի ճակատագիրը կախված է ընդամենը մեկ երկրի քվեն: ՄԱԿ ԱԽ-ը կորցնում է վստահությունը և գնում է ինքնաոչնչացման ճանապարհով: Մի՞թե նա ունի Աֆրիկայի ներկայացուցիչ, մուսուլմանական ներկայացուցիչ: Ոչ:
Ես չեմ ցանկանում կրոնական երանգ հաղորդել, սակայն այդ կառույցը պետք է ներկայացնի բոլորին: Այդ կազմակերպությունը չի համապատասխանում աշխարհի ներկայիս իրողություններին: Այն պետք է թարմացվի և դառնա արդար»: