
ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն. «Ժողովուրդ»

««Ժողովուբդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն: Ըստ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի հետ չի ցանկանում հարաբերվել:
Սակայն ՀԱԿ-ում ամեն կերպ փորձում են, որ ԲՀԿ-ն գոնե որևէ կարկառուն ներկայացուցչի գործուղի մարտի 1-ի հանրահավաքին:
Ու թերևս դրա համար էր՝ Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, թե բոլոր հարցերի պատասխանները կհնչեն մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։