Սաակաշվիլուն պաշտոն տալը չի անդրադառնա Վրաստանի ու Ուկրաինայի փոխհարաբերությունների վրա. Մարգվելաշվիլի

Ukrinform-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլուն նշանակելը չի անդրադառնա Վրաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունների վրա.

«Շատ բարդ է եղբայրական երկու երկրների հարաբերությունները վատթարացնելը: Վստահ եմ, որ չեն կարող վատթարացնել այդ հարաբերությունները: Ուկրաինայի կառավարությունը ձևավորվում է Ուկրաինայի ժողովրդի ցանկության ու ձգտումների հիման վրա:

Ընդ որում՝ յուրաքանչյուր վրացի իր պարտքն է համարում Ուկրաինային օգտակար լինելն ու Ուկրաինային ծառայելը, քանի որ երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր ու ապագայի տեսլական: Իսկ թե Ուկրաինայի լեգիտիմ կառավարությունն ինչպիսի թեկնածուներ է ընտրում, ուկրաինացիների որոշումն է: Դա Ուկրաինայի ներքին գործն է»:

Փետրվարի 17-ին Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլու արտահանձնման խնդրանքով դիմել էր ուկրաինական կողմին:

Տեսանյութեր

Լրահոս